Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ռուսաստանը որոշիչ դեր է խաղացել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում. այս կարծիքին է ռուսաստանցիների 64% -ը՝ ըստ հարցման տվյալների, որը հրապարակել է Հասարակական կարծիքի համառուսաստանյան կենտրոնը։
Ռազմական գործողությունների դադարեցումը դրական է ընկալվել հարցվածների բացարձակ մեծամասնության կողմից`81%:
72%-ը հետևում է Լեռնային Ղարաբաղի իրադարձություններին. հիմնականում ավագ սերունդն է: 26%-ը ընդհանրապես չի հետաքրքրվում. հիմնականում երիտասարդներ են:
Այլևս պատերազմ չի լինի՝ համոզված է հարցվածների 39% -ը:
Մարտերը կվերսկսվեն, բայց ոչ շուտ՝ կարծում է հարցվածների 31% -ը:
Ռուսների 12%-ը մոտ ապագայում կանխատեսում է հակամարտության սրում։