Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը 2016-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանից հետաքրքրվեց Վայոց ձորի մարզում գտնվող Ցախաց քար կոչվող վանական համալիրի ճակատագրով: Պատգամավորն ասաց, որ այն կառուցվել է Բագրատունյաց թագավորության օրոք` 959թ.-ին, և ոչ միայն համալիրը, այլև համալիր տանող ճանապարհը չափազանց անմխիթար վիճակում են:
Նախարար Ամիրյանը պատասխանեց, որ 24 000 հուշարձան կա ՀՀ-ում: «Բայց առաջին անգամ եմ լսում այդ եկեղեցու մասին: Իհարկե, կան տարբեր հնարավորություններ, ուսումնասիրենք, կպատասխանեմ»,- ասաց նա:
Բագրատյանն արձագանքեց, որ ուղիղ ճանապարհ էլ կարող է լինի, ճոպանուղու հնարավորություն էլ կա: «Խիստ մշակութային նշանակություն ունի և 24 000-ի մեջ կարևորներից է»,- ասաց նա:
Պատգամավորի հարցը, սակայն, հունից հանեց նիստը վարող` ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանին, և նա հիշեցրեց, որ 2016-ի բյուջեն է քննարկվում, և եթե կատարողականի հարցերը լինեին, կհասկանար: Բագրատյանն արդարացավ, թե ասում են` ինչո՞ւ 2016-ի մեջ չեք ներառել: «15-ի պատգամավոր լինեիք, կասեիք»,- հակադարձեց Մինասյանը: «Դժբախտություն չէր, որ 15-ին պատգամավոր չէի: Ձեր ասելով` որևէ հարց չպե՞տք է տալ, հա՞, որը չի վերաբերում 16-ի ծախսերին»,- նշեց պատգամավոր Բագրատյանը: Մինասյանը հաստատեց` իհարկե, միայն 2016-ին առնչվող: «Պարո'ն Մինասյան, այն հարցերը, որ ժողովրդին հուզում են, մենք բարձրացնելու ենք, դուր գա Ձեզ, թե` ոչ»,- պատասխանեց պատգամավորը: «Իհարկե, հազար անգամ, բայց դրա համար հրավիրված նիստում»,- եզրափակեց Մինասյանը: