կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-27 16:52
Քաղաքական

Առաջին անգամ եմ լսում. ՀԱՊԿ մամուլի քարտուղարի տարօրինակ պատասխանը

Առաջին անգամ եմ լսում. ՀԱՊԿ մամուլի քարտուղարի տարօրինակ պատասխանը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) չի արձագանքում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած մարտական գործողություններին, որոնց ժամանակ գնդակոծվեցին հայկական բնակավայրերը, վիրավորվեց առնվազն մեկ խաղաղ բնակիչ, իսկ Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի սահմանին հակառակորդի իրականացրած դիվերսիոն հարձակումը քաջաբար հետ մղելիս զոհվեց կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը. գրում է Azatutyun.am-ը:

 

Կայքը կապ է հաստատել ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովի հետ՝ հարցնելով, թե ի՞նչ են մտածում կազմակերպության անդամ Հայաստանի ու կազմակերպությանը մաս չկազմող Ադրբեջանի միջև շարունակվող զինված ընդհարումների վերաբերյալ, որոնց արդյունքում հայկական կողմից կան կորուստներ:



Պարոն Զայնետդինովն ուղղակի ասաց, որ զինված ընդհարումների մասին ինքը առաջին անգամ է տեղեկանում, այն էլ` մեզնից, հետևաբար` որևէ կարծիք հայտնել չի կարող, ինչպես նաև չի կարող ասել, թե այդ կապակցությամբ ինչ են մտածում ՀԱՊԿ-ում:

 

Ամբողջական հոդվածն` այստեղ: