|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Ռուսաստանցիները մասնակցել են «Լևադա-կենտրոն»-ի՝ Գյումրիի ողբերգության թեմայով անցկացված հարցմանը. հայտնում է Интерфакс-ը:
Այսպես՝ Գյումրի քաղաքում կատարված զանգվածային սպանության և դրան հաջորդած անկարգությունների մասին գիտի ռուսաստանցիների մեծամասնությունը (68%), իսկ 32%-ը ոչինչ չի լսել այդ մասին:
Հարցվածների մեծամասնությունը համարում է, որ այս գործի քննությունը պետք է վարեն ռուս և հայ քննիչները (48%), իսկ 42 %-ի կարծիքով` դատարանը պետք է լինի ռուսական, սակայն դատը պետք է անցկացվի Հայաստանի տարածքում: