|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Ժերար Դեպարդիեն ապրիլի 5-ին պետք է ներկայանա Փարիզի դատարան ոչ սթափ վիճակում սկուտեր վարելու համար. տեղեկացնում է Russia Today-ը:
Ի սկզբանե դատական նիստը նշանակված է եղել 2012-ի դեկտեմբերի 13-ին, սակայն Դեպրադիեի խնդրանքով հետաձգվել է հունվարին: Եվ քանի որ այդ անգամ էլ դերասանը չի ներկայացել Փարիզի արդարադատության պալատ, գործն ուղարկվել է ուղղիչ դատարան: Դեպարդիեի` նիստը նորից հետաձգելու մասին միջնորդությունը մերժվել է:
Դերասանը կարող է մինչև երկու տարվա ազատազրկման և 4.5 հազար եվրո տուգանքի դատապարտվել:
Անցած տարվա նոյեմբերին Դեպարդիեն Փարիզի կենտրոնում սկուտերով վթարի էր ենթարկվել: Ոստիկանները հայտնաբերել էին, որ դերասանը սթափ վիճակում չէր եղել: