կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-11-24 00:35
Հասարակություն

Սերժ Սարգսյանն ավելի շատ կողմնակիցներ ունի, քան՝ ՀՀԿ-ն

Սերժ Սարգսյանն ավելի շատ կողմնակիցներ ունի, քան՝ ՀՀԿ-ն

Հայաստանցիների 75 տոկոսը հավանություն է տալիս ՀՀ նախագահի` Թուրքիայի հետ հարաբերությունները սառեցնելու որոշմանը: Այս իրողությունը պարզվել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության կողմից իրակաանցված հանրային կարծիքի հարցման արդյունքում:

 

Հայաստանում հարցմանը մասնակցել է մոտ 1210 մարդ՝ Երևանից և մարզերից:Ըստ կազմակերպության կողմից այսօր  հրապարակված՝ Հայաստանում սոցիալ-քաղաքական հարցերի և արտաքին հարաբերությունների շուրջ հանրային կարծիքի հարցման արդյունքների՝ բնակչության մեծամասնությունը երբեք էլ չի ակնկալել, որ Թուրքիան ավարտին կհասցնի հարաբերությունների կարգավորման գործընթացը:

 

Հարցման արդյունքներով՝ հայաստանցիների վերաբերմունքը բացասական է ԵԱՀԿ Մինսկի խմբի նկատմամբ, որի գործունեությունից տեղյակ է միայն հարցվածների 5 տոկոսը: Փոխարենը՝ անհամեմատ մեծ է հայաստանցիների վստահությունը Ռուսաստանի նկատմամբ: Հարցվածների 80 տոկոսը նշել է, որ վստահում է այդ երկրին:

 

 Հարցումներ են անցկացվել նաև քաղաքական ուժերի վերաբերյալ: Ըստ դրանց՝ եթե նախագահական ընտրություններն անցկացվեին այսօր, Հայաստանի բնակչության 28 տոկոսը կքվեարկեր Սերժ Սարգսյանի, իսկ 10 տոկոսը` Գագիկ Ծառուկյանի օգտին:

 

 Ըստ  հարցումների` խորհրդարանական ընտրություններն այսօր անցկացվելու դեպքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կստանա ընտրողների 26 տոկոսի ձայները, իսկ Հանրապետականը` 21: Այսինքն Սերժ Սարգսյանն ավելի շատ կողմնակիցներ ունի, քան՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: Մինչդեռ ՀԱԿ-ի օգտին կքվեարկեր բնակչության ընդամենը 3 տոկոսը: «Մենք շահագրգիռ կողմ չենք, որևէ շահ կամ հետաքրքրություն չունենք: Ես կարող եմ միայն ենթադրել, որ առաջ նրանք ավելի ակտիվ էին, քան՝ հիմա»,- քվեների և հարցման արդյունքների զգալի տարբերությունը մեկնաբանելուց հետո՝ այսօր հարցման արդյունքների ներկայացմանն ուղղված ասուլիսի ընթացքում ասաց «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքը:

 

 Կազմակերպությունը նման հարցումներ է անցկացրել նաև Լեռնային Ղարաբաղում: Դրանց արդյունքները կամփոփվեն նոյեմբերի 25-ին: