կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-10 14:52
Հասարակություն

Եթե վարչապետ կոչեցյալը դեռ կողմնակիցներ ունի, ուրեմն մենք աշխարհի ամենաանարժանապատիվ ազգն ենք. Ավետիք Իշխանյան

Եթե վարչապետ կոչեցյալը դեռ կողմնակիցներ ունի, ուրեմն մենք աշխարհի ամենաանարժանապատիվ ազգն ենք. Ավետիք Իշխանյան

«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ-ի նախագահ Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով վարչապետ Փաշինյանի՝ Ադրբեջանի եւ ՌԴ նախագահների հետ ստորագրած համատեղ փաստաթղթին։

Գրառումը ներկայացնում ենք ստորեւ․

«Պարտված, հազարավոր պայծառ կյանքեր զոհած, ողջ հայ ազգի արժանապատվությունը գետնած «հպարտ» վարչապետ կոչվող կիսագրագետ հիստերիկը, փոխանակ հրաժարական տալու, ապաշխարհելու եւ ինքնասպան լինելու, դեռ մի բան էլ հաթաթա է տալիս։ Իսկապես, ինձ հետաքրքրում է, ողջ հայ ժողովրդի մեջ կա՞ն արդյոք դեռեւս պարտության, զոհերի, խելագարության, ողորմելիության կողմնակից «հպարտներ»։

Տո, ա՛յ «հպարտ» ողորմելիներ, ձեր «առաքյալը» հանձնեց ոչ միայն Արցախը, այլեւ Սյունիքը։ Դուք պատկերացնու՞մ եք, որ մնացած Հայաստանի դատարկվելն ու թուրքանալը տարիների հարց է։ Եթե դեռեւս վարչապետ կոչեցյալը կողմնակիցներ ունի, ուրեմն մենք աշխարհի ամենաանարժապատիվ ազգն ենք»։