Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ընդդիմության շուրջ հազար կողմնակիցներ հունվարի 9-ին պաշարել են նախագահական պալատն Աբխազիայում, կոտրել շենքի ճակատային մասի դռներն ու ներխուժել ներս։
Այստղ բախումներ են տեղի ունեցել։ Ըստ հաղորդագրությունների՝ նախագահը նախագահական նստավայրում չէ։
Ընդդիմության գլխավոր պահանջը 2019 թ-ի սեպտեմբերի 8-ի նախագահական ընտրությունների արդյունքները ոչ լեգիտիմ ճանաչելն է, երբ նախագահ էր ընտրվել Ռաուլ Հաջիմբան։
Ընդդիմության գլխավոր փաստարկն այն է, որ Հաջիմբան երկրորդ փուլում ավելի շատ ձայն է հավաքել, սակայն, այնուամենայնիվ, միայն ձայների ընդամենը 47 տոկոսն այն դեպքում, երբ ըստ օրենքի, անհրաժեշտ էր բոլոր քվեարկածների 50+1 ձայնը։
Ընդդիմությունը պահանջում է նոր ընտրություններ նշանակել։ Այս հարցով վերջնական որոշումը պետք է ընդունվեր հունվարի 9-ին Գերագույն դատարանի վճռաբեկ ատյանի նիստում։ Այդ նիստն էլ հենց դարձել է նախագահական պալատի գրոհի հիմնական պատճառը։
Սակայն նիստը չեղարկվել էր այն բանից հետո, երբ դատարանն ընդդիմության պահանջով դատավորներից մեկին՝ Ռոման Կվարչիային, բացարկ էր հայտնել։ Ընդդիմությունը նրան շահագրգռված անձ էր համարել, քանի որ նրա թեկնածությունը մյուս դատավորների թվում առաջարկել էր նախագահը։
Այժմ երկու ամսում պետք է վճռաբեկ ատյանի նոր կազմ ձևավորվի, որից հետո կրկին կդիտարկվի ընդդիմության հայցը նախագահական ընտրությունները չկայացած համարելու և նոր ընտրությունների նշանակման վերաբերյալ։
Ընդդիմադիր «Այթայրա» կուսակցությունը (առաջնորդն ազդեցիկ քաղաքական գործիչ է, Աբխազիայի նախկին նախագահ Ալեքսանդր Անկվաբը) կոչ է արել նախագահ Ռաուլ Հաջիմբային հրաժարական տալ՝ իրավիճակը լիցքաթափելու համար։