Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Brexit-ի հարյուրավոր կողմնակիցներ շարժվել են Սանդերլենդ քաղաքից դեպի Լոնդոն: Նրանք մտադիր են դեկտեմբերի 29-ին հասնել Լոնդոնից հյուսիս գտնվող կառավարական Վեստմինստեր շրջանը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
«Այն, ինչ տեղի ունեցավ այս շաբաթ խորհրդարանում, ապացուցում է, որ մենք կարող է չկարողանանք դուրս գալ ԵՄ-ի կազմից: Եթե քաղաքական գործիչներին թվում է, թե կարող են թքած ունենալ մեր վրա, ուրեմն մենք քայլերթով կշարժվենք իրենց մոտ ու կասենք, որ դա այդպես չէ»,- լրագրողներին ասաց քայլերթի ակցիայի անդամ, նախկին պատգամավոր Նայջել Ֆարաջը: Քայլերթին մասնակցում է 100-ից 200 մարդ:
Մեծ Բրիտանիան պետք է դուրս գա ԵՄ կազմից մարտի 29-ին, սակայն այս շաբաթ խորհրդարանը բանաձև է ընդունել , որով Brexit-ի ժամկետը տեղափոխվում է հունիսի 30: Եթե համաձայնություն չկայացվի, ապա Brexit-ի ժամկետը ևս մեկ անգամ կարող է հետաձգվել, կամ էլ Մեծ Բրիտանիան դուրս կգա ԵՄ կազմից առանց այդ համաձայնության, ինչը կհանգեցնի տնտեսական լուրջ ճգնաժամի: