կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-02 12:07
Հասարակություն

Երևանում ծեծի են ենթարկել 34-ամյա փաստաբանի

 Երևանում ծեծի են ենթարկել 34-ամյա փաստաբանի

Մայիսի 31-ի երեկոյան Երևանի բնակիչ՝ 34-ամյա Կարեն Հովհաննիսյանը դիմել է ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ նույն օրը Տիչինայի և Սեբաստիա փողոցների խաչմերուկում վիճաբանություն է տեղի ունեցել իր հետ: Ըստ նրա՝ վիճաբանության ընթացքում անծանոթ անձը անհիմն հարձակվել է իր վրա և ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով ինքը մարմնական վնասվածքներ է ստացել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Կ. Հովհաննիսյանի հետ անհիմն վիճաբանած և նրան մարմնական վնասվածքներ պատճառած անձի ինքնությունը պարզվել է՝ նա Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ՝ 29-ամյա Մհեր Գրիգորյանն է, ով հրավիրվել է ոստիկանության Մալաթիայի բաժին, կատարվածի մասին հետաքննիչի մոտ բացատրություն է տվել, որից հետո բաց է թողնվել։

Կայքի տեղեկություններով՝ Կ. Հովհաննիսյանն աշխատում է ՀՀ փաստաբանների պալատում՝ որպես փաստաբան։