կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-21 17:23
Իրավական

Երևանում տղամարդը ծեծի է ենթարկել կնոջն ու երեխային

Երևանում տղամարդը ծեծի է ենթարկել կնոջն ու երեխային

Ընտանեկան բռնության վերաբերյալ հերթական գործն ուղարկվել է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասությա դատարան: Այս մասին Yerkir.am-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Է. Միքայելյանին Երևանի մանկապարտեզներից մեկի բակում իր և կնոջ միջև կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում ծեծի է ենթարկել կնոջը` նրան պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ: Բացի այդ` 2017 թվականի հունիսին Դավթաշենի իրենց բնակարանում կրկին ծեծի է ենթարկել կնոջը: Վիճաբանության ժամանակ միջամտելու պատճառով Է. Միքայելյանը ծեծի է ենթարկել նաև իր անչափահաս որդուն` նրան պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:

Հերթական անգամ նույն բնակարանում հայրն անհիմն սկսել է բարկանալ որդու վրա և ծեծի ենթարկել նրան: Է. Միքայելյանին մեղսագրվում է հանրորեն վտանգավոր արարքների կատարում երեք դրվագով:

Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 118 (ծեծ) հոդվածի հատկանիշներով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: