Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված` ՀՀ գլխավոր դատախազի կողմից Հատուկ քննչական ծառայություն է ուղարկվել ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանի կողմից քաղաքացուն ծեծի ենթարկելու դեպքի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով հարուցված քրեական գործը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից:
ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Կարինե Դ.-ն ահազանգել և դիմում է ներկայացրել ոստիկանություն այն մասին, որ Գյումրի քաղաքի բնակիչ Մարգո Մ.-ն պարբերաբար անհանգստացրել և ահաբեկել է իրեն` իր մատուցած փաստաբանական ծառայությունների որակի հետ կապված: Փաստաբանի հիշյալ դիմումի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութերի նախապատրաստման ընթացքում Մարգո Մ.-ն բացատրություն է տվել այն մասին, որ իր հայցի հիման վրա հարուցված քաղաքացիական գործը չշահելու հետ կապված` Կարինե Դ.-ից պահանջել է հետ վերադարձնել վերջինիս մատուցած փաստաբանական ծառայությունների դիմաց վճարած 100.000 ՀՀ դրամը: Սակայն Կարինե Դ.-ն հրաժարվել է այն վերադարձնելուց և փաստաբանական գրասենյակում ծեծի է ենթարկել Մարգո Մ.-ին` հեռախոսի խոսափողով հարվածել է գլխին, քաշքշել և դուրս է շպրտել գրասենյակից, որի հետևանքով վերջինս մարմնական վնասվածք է ստացել: Մարգո Մ.-ն նաև հայտնել է, որ մինչ այդ` ոստիկանության Կումայրիի բաժնում տված բացատրությունը գրել է նույն բաժնի պաշտոնատար անձանց թելադրանքով: Վերջիններս իրեն համոզել են բացատրությունում չնշել ծեծի ենթարկվելու վերաբերյալ հանգամանքները` խոստանալով դրա դիմաց փաստաբանին համոզել հետ վերադարձնել գումարը: Մարգո Մ.-ին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում: