Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Արագածոտնի մարզպետարանում ներկայացրեց նորանշանակ մարզպետ Աշոտ Սիմոնյանին:
Հանդիպմանը ներկա էին մարզպետարանի ղեկավար կազմը, աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները, համայնքապետերը, մարզային ենթակայության կազմակերպությունների, ուժային կառույցների ղեկավարները:
Նախարարը կարեւորեց այս այցը, քանի որ այն իր առաջին պաշտոնական այցելությունն է մարզ, որը առաջիկայում բազմիցս է կայանալու:
«Թավշյա հեղափոխության որդյունքում նոր իշխանություն ունենք եւ մեր բոլորի նպատակն է անցման ժամանակաշրջանը անցնցում եւ դյուրին անցկացնելու»,-ասաց նախարարը եւ նշեց, որ բոլորի պարտքն է գործողություններն իրականացնել բացառապես ՀՀ Սահմանադրության եւ օրենքների շրջանակներում:
Նախարարը կարեւորեց համայնքապետերի ժողովրդավար լինելու խնդիրը, խոսեց համայնքապետ-ավագանի հարաբերության, գործողությունները հանրության շահերին ծառայեցնելու անհրաժեշտության եւ օրախնդիր այլ հարցերի մասին: Նա նշեց Արագածոտնի մարզի մի շարք առանձնահատկությունների, գյուղատնտեսական մթերքների արտադրության եւ արտահանման, երկրի համաչափ զարգացման եւ այլ խնդիրների մասին:
Սուրեն Պապիկյանը շնորհավորեց Աշոտ Սիմոնյանին՝ մարզպետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ եւ մաղթեց նպաստավոր գործունեություն ծավալել՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության բարօրության :
Մարզպետ Աշոտ Սիմոնյանը հպարտությամբ նշեց, որ 8-9 ամիս առաջ իրենց նախանշած ծրագրերը, գործունեության տրամաբանությունը լիովին համահունչ են ներկա պահանջներին: Նա վստահեցրեց, որ մարզի ղեկավարությունը, ողջ աշխատակազմն ու կառույցները համատեղ ի զորու են իրականացնելու առաջադրված խնդիրները:
Աշոտ Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց Հայ Հեղափոխական Դաշնակցությանը եւ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանին այն բանի համար, որ վստահեցին իրեն եւ հնարավորություն տվեցին ի կատար ածելու մարզի եւ երկրի զարգացման իր տեսլականը: