Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման օրը՝ մայիսի 28-ին, և խորհրդանշական վայրում՝ Դրաստամատ Կանայանի շիրմի մոտ, մի շարք երիտասարդներ անդամագրվեցին Հայ Հեղափոխական Դաշնակցությանը՝ հայտնում է Yerkir.am-ը։
Խորհրդանշական է, որ ՀՅԴ շարքերը համալրելու ուխտին այցի ենք եկել զորավարի շիրմին՝ նորագիրների երդման արարողությանը ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Աշոտ Սիմոնյանը։
Նա նշեց, որ 103 տարի առաջ զորավարների մի ամբողջ սերունդ պայքարի դուրս եկավ և իր ամուր գաղափարական հենքով ապացուցեց, որ այս հողի վրա հայը պիտի ապրի։
Աշոտ Սիմոնյանը ցավ արտահայտեց, որ վերջին պատերազմը մեր էության մեջ ինչ-որ բան փոխեց, բայց նաև վստահություն հայտնեց, որ հայ ժողովուրդը կվերականգնի իր ուխտը։
ՀՅԴ շարքերն անցնելու ավանդույթով՝ երդումից առաջ ևս մեկ անգամ հնարավորություն տրվեց մի վերջին անգամ մտածելու և վճռական «Այո»-ն ասելու։ Երիտասարդները պատրաստակամություն հայտնեցին անցնելու ՀՅԴ մեծ ընտանիքի շարքերը։
Նրանք պատվով ու հայրենիքով երդվեցին միշտ հավատարիմ մնալ ՀՅԴ ծրագրին, կանոնագրին և որոշումներին, նաև բոլոր ուժերով, երե հարկ լինի՝ նաև կյանքի գնով, ծառայել Հայաստանի և հայության ազատագրության դատին։
Ապա նորագիրները մոտեցան, ձեռքը դրին զենքին, դրոշին ու ծրագրին և երդվեցին։
«Դաշնակցականի ուխտը երբեք ինքնանպատակ չի եղել, մեր մեծ ընտանիքը իր իմաստուն էությունը, բազկի զորությունը գտնում է ձեզ նման անհատական ընկերների անընդհատ համլրումով»,-ասաց Աշոտ Սիմոնյանը։
Նա շնորհավորեց նորագիրներին և Դաշնակցության մեծ ընտանիքին, և մաղթեց միասնաբար կերտելու ազատ, անկախ երկիր։
«Ուսումնասիրեցի Դաշնակցության պատմությունը և հասկացա, որ մեր պատմության մեջ լրջագույն կուսակցություն է։ Օրն ու տեղը խորհրդանաշական է, կփորձեմ բարձր պահել Դաշնակցության անունը»,-ասաց ՀՅԴ-ին նոր անդամագրված երիտասարդներից մեկը։
Մեկ այլ նորագիր նշեց, որ անդամագրվել է, քանի որ համարում է, որ Դաշնակցությունը ամենաազգային ուժերից է, որը կարող է կենտրոնացնել հայությանը թե՝ Հայաստանում, թե՛ Սփյուռքում։
Մանրամասն՝ տեսանյությում․