|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Լիբանանի «Ազգային Ազատ հոսանք» կուսակցության ղեկավարը շնորհակալություն է հայտնել բոլոր հոսանքներին և կուսակցություններին, որոնք օժանդակել են իրենք նախագահական ընտրապայքարում:
Լիբանանում «Արմենպրես»-ի թղթակցի լուրը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Ազգային ազատ հոսանք կուսակցութեան ղեկավար Ժըպրան Պասիլ շնորհակալութիւն յայտնեց բոլոր այն հոսանքներուն եւ կուսակցութիւններուն, որոնք օժանդակեցին Ազգային Ազատ Հոսանք կուսակցութեան մղած` նախագահական ընտրապայքարին:
«Շնորհակալութիւն կը յայտնենք համախմբումի սիւներէն` Հայ Յեղափոխական Դաշնակցութեան, որ առաջին օրէն մեզի նեցուկ կանգնեցաւ: ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէն Ազգային Ազատ Հոսանքին զօրակցեցաւ զօր. Աունի վերադարձած օրէն մինչեւ անոր նախագահ ընտրուիլը: Մենք մի՛շտ իրարու զօրակցեցանք` հանդիսանալով հաստատեւ ամուր դաշնակիցներ ըլլալու օրինակելի տիպար մը».յայտնեց Պասիլ, շեշտելով, որ հանրապետութեան նախագահզօր. Միշել Աուն բոլոր լիբանանցիներուն նախագահն է»: