|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Սարի Թաղում քաղաքացուն ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները: Մեղադրանք է առաջադրվել Երևանի անչափահաս բնակչին:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2018թ. մայիսի 21-ին` ժամը 21:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Սարի Թաղ թաղամասի տներից մեկի բակում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Երևանի անչափահաս բնակիչը՝ ծնված 2000թ., իր մոտ եղած ծալովի դանակով հարվածել է 30-ամյա Ա.Ղազարյանի որովայնին՝ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Այնուհետև պատանին դիմել է փախուստի և հանցագործության գործիք հանդիսացող դանակը նետել Երևան քաղաքի «Գաջի» գործարանի հետնամասում գտնվող «Աղի» լիճը:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևանի անչափահաս բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, և հարցաքննվել։ Անչափահասի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ: