Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Մայիսի 27-ին, ժամը 21.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ և ձախ ուսագլխերի ներսի հատվածի կտրած-ծակած վերքեր, գլխի հետևի ձախ հատվածի քերծված վերք» ախտորոշմամբ բուժօգնություն է ցուցաբերվել 1970 թ. ծնված Տիտալ Մ.-ին, որը հայտնել է, որ իրեն դանակով հարվածել են:
Մեկնած օպերատիվ խումբը պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում, Նոր Հաճն քաղաքի Թումանյան փողոցի 3-րդ շենքի բակում, ծեծկռտուքի վերածված վիճաբանության ժամանակ, 1966 թ. ծնված Սամվել Դ.-ն դանակով հարվածել է Տիտալ Մ.-ին՝ պատճառելով վնասվածքները:
Ժամը 22.00-ին Սամվել Դ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն:
Հանցագործության գործիք դանակը վերցվել է:
Նշանակվել են դատաբժշկական և դատաքրեագիտական փորձաքննություններ:
Կատարվում է քննություն: