|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Հուլիսի 18-ին, ժամը 12.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք, արտաքին արյունահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 1975 թ. ծնված Գագիկ Հ.-ն: Օպերատիվ տվյալներն իրացնելիս ժամը 15.00-ին, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել 1970 թ. ծնված Գագիկ Ա.-ին: Նա խոստովանական բացատրություն է տվել, որ նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում, Վաղարշապատի Չարենցի թաղամասի վերջնամասում գտնվող դաշտերից մեկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դանակով հարվածներ է հասցրել Գագիկ Հ.-ի որովայնին և ոտքին` պատճառելով վնասվածքները: Նշանակվել է ԴԲՓ: Հանցագործության գործիք դանակն առգրավվել է: Կատարվում է հետաքննություն: