կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-29 12:28
Քաղաքական

Բոլորին կոչ եմ անում՝ նախկինում չվճարած հարկերը վերահաշվարկեն, և թող այդ ամենը ԱԱԾ-ի միջոցով տեղի չունենա. Նիկոլ Փաշինյան

Բոլորին կոչ եմ անում՝ նախկինում չվճարած հարկերը վերահաշվարկեն, և թող այդ ամենը ԱԱԾ-ի միջոցով տեղի չունենա. Նիկոլ Փաշինյան

Սա Հայաստանում օրինականություն հաստատելու գործընթաց է. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԱԾ-ի կողմից ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Երևան Սիթի»-ներում ստուգումներ անցկացնելու մասին հայտարարությանը:

Վարչապետը նշեց, որ այն, ինչ իրենք հայտարարել էին, թե վենդետաներ չեն լինելու, դա վերահաստատում է, բայց նաև ասում է, որ հանկարծ որևէ մեկը չփորձի դա ընկալել որպես թուլության նշան: «Այսինքն` վենդետաներ չեն լինելու, բայց ամենաթողություն էլ չի լինելու: Եթե որևէ մեկը մեր դիրքորոշումը կփորձի մեկնաբանել որպես թուլություն նշան, ջախջախիչ հակահարված կստանա: Սրանում համոզված եղեք»,- ասաց նա:

Փաշինյանը կոչ արեց, որ բոլորը լրջանան և պետության նկատմամբ իրենց բոլոր պարտավորությունները կատարեն անմնացորդ: «Բոլորն ազատված են բոլոր կոռուպցիոն պարտավորություններից: Ես սա ասում եմ միանշանակ, բայց ոչ մեկը չմտածի, թե կարող է պետությանը խաբել: Ես բոլորին կոչ եմ անում, որ կամավոր գան այդ դաշտ և նախկինում չվճարած հարկերը վերահաշվարկեն, ու թող այդ ամեն ինչը ԱԱԾ-ի միջոցով տեղի չունենա: Այո, ԱԱԾ-ն, ինչ խնդիր դրվի, կլուծի այդ խնդիրը՝ շատ արագ, կոշտ և օրինական ճանապարհով, բայց ես բոլորին կոչ եմ անում չհասցնել դրան»,- եզրափակեց վարչապետը: