կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-17 11:20
Հասարակություն

Գեներալ Մանվել Գրիգորյանի ունեցվածքը, չվճարած հարկերն ու թաքցրած եկամուտները. Hetq.am

Գեներալ Մանվել Գրիգորյանի ունեցվածքը, չվճարած հարկերն ու թաքցրած եկամուտները. Hetq.am

Hetq.am-ը հետաքննություն է արել Մանվել Գրիգորյանի ունեցվածքի, չվճարած հարկերի ու թաքցրած եկամուտների մասին: Հոդվածը ստորեւ.

 

«ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը միայն Արմավիրի մարզի Արշալույս գյուղում սեփականության կամ օգտագործման իրավունքով 35 անուն անշարժ գույք ունի: Դրանք հողամասեր են, շենք-շինություններ՝ առանձնատներ, գործարաններ, բենզա եւ գազալցակայաններ, հանգստյան գոտիներ, ռեստորան, շոգեբաղնիք, ձիարշավարան, տասնյակ հեկտարներով խաղողի եւ ծիրանի այգիներ, ջերմոցային տնտեսություններ, շուկա, անասնագոմեր, խոտհարքներ, ցորենի դաշտեր եւ այլն: Սա միայն իր անունով գրանցված գույքն է, մոտ այդքան անշարժ գույք էլ պատգամավորն այլ անձանց անուններով է գրանցել:

 

«Հետքը» հարցում էր ուղարկել Արշալույսի համայնքապետ Զարզանդ Գրիգորյանին: Վերջինիս տրամադրած տեղեկանքների ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ Մանվել Գրիգորյանը մեծամասամբ չի վճարում իր օգտագործած հողի կամ գույքահարկի գումարները եւ 2008թ.-ից սկսած` ապառքներ, տույժ-տուգանքներ է կուտակել: Չի վճարում նաեւ տեղական տուրքերը:

 

Մանվել Գրիգորյանի ընկերությունը չի վճարել նույնիսկ նվազագույն վարձավճարը

 

Դեռեւս 2013թ. Արշալույսի համայնքապետարանը տարբեր գրություններով տեղեկացրել է Մանվել Գրիգորյանին պատկանող «Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ-ին, որ իրենց կողմից շահագործվող բենզալցակայանում վաճառվող հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվության համար տարեկան պետք է վճարեն 200.000 դրամ տեղական տուրք, իսկ արտաքին գովազդի համար՝ 1500 դրամ: Ինչպես տեղեկացրեց Զարզանդ Գրիգորյանը, «Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ-ն շարունակում է չվճարել տուրքերը:

 

Հիշեցնենք, որ վերջերս Արշալույսի համայնքապետարանը դատական կարգով է կարողացել «Արա եւ Այծեմնիկ» ընկերությունից բռնագանձել որոշ հարկեր: Գազալցակայանը Բենզալցակայանը «Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ-ն նաեւ շինարարական գործունեությամբ է զբաղվում: Այս ընկերությունն է հիմնականում պետական բյուջեի միջոցներով վերանորոգում Էջմիածնի եւ հարակից գյուղերի դպրոցները:

 

Հուլիսի 4-ին Արմավիրի մարզպետարանը պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման երկու պայմանագիր է կնքել «Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ-ի հետ: Դրանցից մեկը վերաբերում է Էջմիածնի թիվ 2 հատուկ դպրոցի վերանորոգմանը՝ 47 միլիոն 780 հազար դրամ ընդհանուր արժեքով, մյուսը՝ մարզի Գեղակերտ համայնքի լոկալ ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքներին՝ 31 միլիոն 880 հազար դրամ արժեքով:

 

Պաշտոնաթող գեներալի ընկերությունների հարկերի չափը մեծ չէ, ինչը կարող է զարմանք առաջացնել: Մասնավորապես, «Կուարլինի» ՍՊԸ-ն, որը հայտնի է ասֆալտի արտադրությամբ, տեղական բյուջե տարեկան վճարում է ընդամենը 5026 դրամ, «Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ-ն՝ 204 հազար դրամ, «Արփենիկ» գինու, կոնյակի գործարան ՍՊԸ-ն՝ 65.924 դրամ եւ այլն»:

 

ՙՄանրամասներն` այստեղ: