|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Մայիսի 27-ին, ժամը 14:37-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հերթապահ բժիշկը: Կան տուժածներ:
Պարզվել է, որ Թբիլիսյան խճուղու թիվ 24/10 հասցեի մոտակայքում բախվել են Honda(վարորդ՝ Վ. Վ., ծնված 1995թ.), Lexus (վարորդ՝ Ա. Ե., ծնված 1995թ.), Nissan Tiida (վարորդ՝ Պ. Ա., ծնված 1958թ.) և կայանած Toyota Progres (վարորդ՝ Ա. Ս., ծնված 1974թ.), Nissan Tiida (վարորդ՝ Վ. Ա., ծնված 1989թ.) մակնիշերի ավտոմեքենաները:
Honda մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ Ա. Բ.-ը (2001թ.), Ա. Ս.-ը (2000թ.) և Lexus մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիալացվել են Սրբ. Գր. Լուսավորիչ ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են Honda և Nissan Tiida մակնիշի ավտոմեքենաները և իրականացրել հերթապահություն՝ մինչ նշված ավտոմեքենանաների գազի արտահոսքի դադարելը: