կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-10 12:19
Հասարակություն

Դավիթաշենում մի քանի մեքենաներ են բախվել միմյանց

Դավիթաշենում  մի քանի մեքենաներ են բախվել միմյանց

Դեկտեմբերի 10-ին, ժամը 00:00-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշեն 1-ին թաղամասի թիվ 22 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են Վազ 2114 մակնիշի 01 ZO 045 (վարորդ՝ 1998 թ. ծնված Զ. Հ.) , Վազ 3110 մակնիշի 05 LO 186 (վարորդ՝ 1975 թ. ծնված Գ. Ս.) և Daewoo Nexia մակնիշի 31 SS 218 (վարորդ՝ 1993 թ. ծնված Ա. Ի.) պետհամարանիշերով ավտոմեքենաները: 

Փրկարարները հոսանքազրկել են Վազ 2114, Daewoo Nexia մակնիշի ավտոմեքենաները և փակել վերջինիս գազի փականը: