Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նոյեմբերի 25-ին, ժամը 18:15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշատի խճուղում՝ «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են 485 համարի երթուղային ավտոբուսը և «Opel» մակնիշի ավտոմեքենան: Ըստ նախնական տվյալների՝ կան տուժածներ:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Դեպքի վայրում է գտնվել «ԱԲԿ» ՊՈԱԿ-ի հերթապահ խումբը:
Պարզվել է, որ Արտաշատի խճուղում՝ ՃՈ անցակետի մոտակայքում, բախվել են «Opel Vectra B» մակնիշի 35 KN 967 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1989 ծնված Ս. Թ.) և «Երևան-Գետազատ» միջմարզային երթուղին սպասարկող թիվ 485 համարի «FAW» մակնիշի 3161L պետհամարանիշով միկրոավտոբուսը (վարորդ՝ 1961 թ. ծնված Ա. Վ.):
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Ս. Թ.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գանահատել են կայուն ծանր:
Ա. Վ.-ը ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից և «ԱԲԿ» ՊՈԱԿ-ի ավտոմեքենայով տեղափոխվել «Էրեբունի» ԲԿ, որտեղ, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: