|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Նոյեմբերի 23-ին, ժամը 18:34-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում՝ Եռաբլուրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են Jaguar մակնիշի 24 OO 077 (վարորդ՝ 1993 թ. ծնված Մ. Թ.), Opel Vectra B մակնիշի 35 GS 538 (վարորդ` 1988 թ. ծնված Ա. Ե.) և Nissan March մակնիշի 55 AA 151 (վարորդ՝ 1989 թ. ծնված Ա. Մ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Շտապօգնության աշխատակիցները Ա.Մ.-ին տեղում ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն:
Փրկարարները փակել են գազի փականները և հոսանքազրկել ավտոմեքենաները: