|
Փոխարժեքներ
29 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որդու` Աշոտ Փաշինյանի հետ միասին ուղիղ միացմամբ տեսաուղերձ հղեց արտերկրում գտնվող զինակոչիկներին, որ նրանք առաջիկա 20 օրվա մեջ վերադառնան Հայաստան ու կատարեն իրենց պարտքը հայրենիքի հանդեպ:
Նիկոլ Փաշինյանը նախ հայտնեց, որ իր որդին մեկնում է զինծառայության: Վարչապետի որդին էլ հայտնեց, որ որոշում է կայացրել ծառայությունը անցկացնել սովորական հիմունքներով Արցախում, քանի որ այս պահին առաջնային է Արցախի բանակի հզորացումը:
Նիկոլ Փաշինյանը շարունակելով թեման, կոչով դիմեց արտերկրում գտնվող զորակոչիկներին և նրանց ծնողներին:
«Դիմում եմ մեր քույրերին ու եղբայրներին, որ նրանք ապահովեն իրենց զորակոչիկ երեխաների վերադարձը Հայստան առաջիկա 20 օրերի ընթացքում: Սիրելի զորակոչիկներ, եկեք Հայաստան ու գնացեք զինվորական ծառայության: Սա ասում եմ որպես քաղաքացի ու որպես վարչապետ, ով Աստված մի արասցե, պատերազմ սկսելու դեպքում, պարտավոր է ստանձնել գերագույն հրամանատարի պարտականությունները: Ես նաև կկարգադրեմ, որ վերադարձող զորակոչիկների նկատմամբ իրավական պրոցեդուրաներ չիրականացվեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: