Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 22-ի նիստում պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին որոշում կայացրեց:
Զորակոչը կիրականացվի դեկտեմբերի 26-ից մինչև 2023 թվականի փետրվարի 20-ը ներառյալ, որը վերաբերում է ՀՀ զինված ուժերի պահեստազորի սպայական կազմում հաշվառված՝ մինչև 35 տարեկան արական սեռի բժիշկ մասնագետներին: Ծառայության ժամկետը երկու տարի է:
Սահմանեց նաեւ պահեստազորի սպայական կազմի զորակոչի ենթակա անձանց թվաքանակը՝ մինչև 10 բժիշկ-մասնագետ:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա են պահեստազորի սպայական կազմի արական սեռի քաղաքացիները՝ մինչև 35 տարին լրանալը: Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարվում է Կառավարության որոշմամբ` տարվա ընթացքում ոչ պակաս, քան մեկ անգամ:
Անհրաժեշտություն է առաջացել զորակոչն իրականացնել 2022թ. դեկտեմբերի 26-ից մինչև 2023թ. փետրվարի 20-ը, իսկ պարտադիր սպայական կազմի զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացնել մինչև 2023թ. փետրվարի 20-ը ներառյալ:
Որոշման նախագծով սահմանվում է պահեստազորի սպայական կազմի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի զորակոչի հայտարարման և կազմակերպման գործընթացը, դրա անցկացման ժամկետները, զորակոչի ապահովման ուղղությամբ գործողությունների շրջանակը: