|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում էր «Պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը», որը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը: Նա նշեց, որ երկարամյա զինծառայության կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ ստաժի առկայության դեպքում մարտական հերթապահության հատվածը կհաշվվի որպես զինծառայության կրկնակի ստաժ:
«Օրենքի նախագծի ընդունումը նպատակ ունի բարձրացնել զինվորական հերթապահություն իրականացնող զորամասերում զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը, ինչպես նաև ապահովել զինծառայողների կողմից առանձնահատուկ պայմաններում մարտական ծառայության իրականացումը և բարձրացնել նրանց սոցիալական պաշտպանվածության մակարդակը:
Առաջարկվող օրենսդրական փոփոխությունը՝ ուղղված լինելով զինծառայողներին լրացուցիչ արտոնություններ սահմանելուն, խթանիչ ուժ կհանդիսանա մարտական հերթապահություն իրականացնող զորամասերը, սպայական ենթասպայական և պայմանագրային շարքային կազմի զինծառայողներով համալրման գործընթացը արդյունավետ կազմակերպելու համար, որով մեկ անգամ ևս կբարձրանա ՀՀ անվտանգությանը, պաշտպանությանը և սահմանների անձեռնմխելիությանը ուղղված` զինված ուժերի գործընթացի որակը»,- ասաց Արա Նազարյանը:
Նա հավելեց, որ որ մարտական հերթապահության իրականացման համար առնվազն վեց ամիս զինվորներն ուսումնական պրոցես են անցնում, որից հետո համապատասխան բաշխում է իրականացվում՝ այդ ծառայությունն իրականացնելու համար: «Կոնկրետ զինծառայողի ցանկությունը լավ է, բայց որոշում է ղեկավարությունը»,- ասաց փոխնախարարը: