Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Մայիսի 25-ին, ժամը 19:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Դավթաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Կաքավաձոր գյուղի խաչմերուկի մոտ «Lexus RX330» մակնիշի ավտոմեքենան (վարորդը` Վ. Ա., ծնված 1967 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի քարերին և հայտնվել դաշտում: Բախման հետևանքով ուղևորն (Ա. Գ., ծնված 1965 թ.) անգիտակից վիճակում գտնվում է ավտոմեքենայի մեջ:
Փրկարարները Ա. Գ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Թալինի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: