|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ապրիլի 21-ին, ժամը 14:41-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքում՝ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Պարզվել է, որ «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Պ․, ծնված 2000 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորակը (մոտ 5 մ):
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ավտոմեքենայից դուրս բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Չարենացավանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: