|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հուլիսի 19-ին, ժամը 00.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թևոսյան փողոցում` «Պառնաս» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես-C240» մակնիշի 34 AV 479 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` 1988 թ. ծնված Ա. Կ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորները` 1993 թ. ծնված Մ. և 1990 թ. ծնված Հ. Ա.-ները, հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները Հ. Ա.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Մ. Ա.-ի և Ա. Կ.-ի առողջական վիճակը` ծանր:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: