|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Հուլիսի 3-ին` ժամը 14.02-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ նորակառույց կարմրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարար ջոկատը: Պարզվել է, որ Գ. Վ.-ին պատկանող «Մերսեդես» մակնիշի 91 CM 001 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: 1953 թ. ծնված Հ. Հ.-ը, ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: