|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Փետրվարի 9-ին, ժամը 21:20-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արզնիի կամուրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 22-րդ կմ-ին Lada 21-099 մակնիշի 34 FU 073 պետհամարանիշով (վարորդ՝ 1981 թ. ծնված Ռ. Գ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին և կողաշրջվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է Աբովյան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղղել: