| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            2018 թվականի հոկտեմբերի 21-ին հանրապետության 9 մարզերի 49 համայնքներում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում հոկտեմբերի 21-ի՝ ժամը 20-ի դրությամբ, ստացվել է 3 հաղորդում:
Առերևույթ ընտրախախտում պարունակող նյութերից 2-ը վերաբերում է քվեարկության գաղտնիությունը խախտելուն, իսկ 1-ը՝ կրկնակի քվեարկության փորձին: Ստացված երեք հաղորդումների քննությունն էլ իրականացվում է Կոտայքի մարզային քննչական վարչությունում:
Օրենքով սահմանված կարգով քննություն է իրականացվում՝ հաղորդումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ, որոնց արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ, այսօր` ՀՀ 9 մարզերում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով պայմանավորված, ՀՀ ՔԿ մարզային քննչական վարչությունները աշխատել են ամբողջ կազմով: