կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-22 10:37
Քաղաքական

Շատ ուրախ կլինեմ, որ օֆշորային գործը վերաբացվի. Միհրան Պողոսյան

Շատ ուրախ կլինեմ, որ օֆշորային գործը վերաբացվի. Միհրան Պողոսյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել էր, որ հնարավոր է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի մասնակցությամբ օֆշորային գործը վերաբացվի: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը, անդրադառնալով այս հայտարարությանը, նշեց. «Հրաշալի է»: Նա հավելեց, որ այն, ինչ հնարավոր էր բացահայտել, վաղուց արդեն բացահայտվել է, և ինքն այդ հարցով ավելացնելու բան չունի:

Հարցին` հնարավո՞ր է նոր բացահայտումներ լինեն այդ գործով, և արդյո՞ք չի վախենում ճաղերի ետևում հայտնվելուց, արձագանքեց. «Չեմ վախենում ոչնչից, որովհետև ապրել եմ այնպես, ինչպես գտել եմ ճիշտ, ապրել եմ` իմ խղճի, դաստիարակության համաձայն: Ինչ վերաբերում է ձեր բարձրացրած հարցին, ես նորից եմ ասում` հանգամանորեն բազմիցս պատասխանել եմ, որ երբ չկա ինչ-որ բան, որից դու մտահոգված ես, որը ժամանակի ընթացքում ծածկված է եղել, ապա մտածելու շատ բան չկա: Շատ ուրախ կլինեմ, որ վերաբացվի գործը, որ մեկ անգամ ևս համոզմունք ապրի մեր հասարակությունը, որ էն, ինչ ժամանակի ընթացքում ես ասել եմ, դա ճշմարտություն է եղել միայն»: