| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 | 
| EUR | ⚊ | € 442.76 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7305 | 
| GBP | ⚊ | £ 502.42 | 
| GEL | ⚊ | ₾ 141.15 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  9 տարի առաջ - 2016-09-19 18:53
            9 տարի առաջ - 2016-09-19 18:53  
         
                
            Yerkir.am-ի տեղեկություներով՝ ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի նկատմամբ պանամական օֆշորային գործարքների վերաբերյալ՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու կապակցությամբ հարուցված քրեական գործով նոր զարգացումներ կան: Մեր տեղեկություններով՝ ՀՔԾ-ում քննվող հիշյալ գործի շրջանակներում վերջերս հարցաքննվել են միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաներ:
Թե կոնկրետ ինչ ցուցմունքներ են տվել պաշտոնյաներն, առայժմ հայտնի չէ: Ավելի վաղ հայտնել ենք, որ մայիսի 2-ին ՀՀ ՀՔԾ-ում հարուցվել էր քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 310 հոդվածի հատկանիշներով` «Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը», այսինքն` պաշտոնատար անձի կողմից, օրենքով սահմանված արգելքին հակառակ:
Հիշեցնենք, որ Պողոսյանի կողմից օֆշորային գործարքների վերաբերյալ սկանդալային հրապարակումներից հետո ԴԱՀԿ ծառայության պետը հրաժարական տվեց` հայտարարելով, որ ցավում է, որ իր անունը նույն փաստաթղթերում հայտնվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին։ Այնուհետև Պողոսյանի գրասենյակը հանդես եկավ հայտարարությամբ` հերքելով մի շարք բանկերում Պողոսյանի և նրա անվան հետ կապվող ընկերությունների անունով հաշվեհամար ունենալու հանգամանքը, և հայտնեց, որ խոսք չի կարող լինել Պողոսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու մասին: Նշենք, որ այս գործի շրջանակներում մինչ այս պահը որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձ կամ անձինք չկան: Նկատենք, որ պաշտոնաթողությունից հետո Միհրան Պողոսյանը Yerkir.am-ի տեղեկություններով՝ պատրաստվում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ ակնկալիքով, որ ինչ-որ պաշտոնի կրկին կվերադառնա: Ըստ որոշ լուրերի՝ նա պատգամավոր դառնալու ցանկություն ունի:
Նշենք, որ Միհրան Պողոսյանի անվան հետ է կապված «Ֆրեշ» սուպերմարկետների ցանցը, Ծաղկաձորի «Կեչառիս» հյուրանոցային համալիրը, «Քեթրին գրուպ» ընկերությունը, «Кавказская пленница» ռեստորանների ցանցը: Նրան է պատկանում Հայաստան՝ բանանի ներկրման մենաշնորհը: