|
Փոխարժեքներ
20 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջերս մամուլում տեղեկություններ են շրջանառվում, թե ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն առաջիկայում նշանակվելու է ԱԱԾ տնօրենի տեղակալ: Նախօրեին «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ կառավարության նիստի ավարտից հետո ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից հետաքրքրվեց՝ ճիշտ են արդյոք այդ տեղեկությունները:
«Այդ լուրերը իրականության հետ կապ չունեն։ Բայց ասեմ, որ Գեւորգ Կոստանյանը պրոֆեսիոնալ իրավաբան է, բավականին փորձառու, եւ ես ուրախ կլինեմ երբեւէ նրա հետ աշխատել»,-պատասխանեց Արթուր Վանեցյանը:
Մինչ այդ նշենք, որ իշխանություններն, այնուամենայնիվ, ցանկանում են Գեւորգ Կոստանյանի մասնագիտական ունակություններն օգտագործել իրավական, ուժային ոլորտներում: Նկատենք, որ այս մոտեցումը միանգամայն ողջունելի է, քանի որ պետականաշինությունը քաղաքական սիմպատիաները պետք է մերժի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում