Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակում է քննվել ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության` արդեն նախկին պետ Միհրան Պողոսյանի նկատմամբ պանամական օֆշորային գործարքների կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 310 հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
ՀՔԾ մամլո խոսնակ Միքայել Ահարոնյանը Yerkir.am-ին հայտնեց, որ գործի նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Միհրան Պողոսյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 2-ին ՀՀ ՀՔԾ-ում հարուցվել էր քրեական գործ` ՀՀ Քրեական օերնսգրքի 310 հոդվածի հատկանիշներով` «Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը, այսինքն` պաշտոնատար անձի կողմից, օրենքով սահմանված արգելքին հակառակ:
Հիշեցնենք, որ Պողոսյանի կողմից օֆշորային գործարքների վերաբերյալ սկանդալային հրապարակումներից հետո ԴԱՀԿ ծառայության պետը հրաժարական տվեց` հայտարարելով, որ ցավում է, որ իր անունը նույն փաստաթղթերում հայտնվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին։ Այնուհետև Պողոսյանի գրասենյակը հանդես եկավ հայտարարությամբ` հերքելով շվեյցարական «LGT» բանկում Պողոսյանի կողմից հաշիվներ ունենալու հանգամանքը: