|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կոչ-խնդրանքով դիմել է բոլորին՝ ներկա գտնվելու Մայր Աթոռում։
«Հարգելի հայրենակիցներ,
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, մեր 1700-ամյա ազգային ինստիտուտը, մեր ժողովրդի ինքնության հենասյունը, հայ մարդու պաշտպանության և աջակցության կարիք ունի։ Վաղը ես և իմ ընկերները լինելու ենք Էջմիածնում՝ Մայր Աթոռում, մեր ներկայությամբ, մեր զորակցությունն ու աջակցությունը հայտնելով Հայոց Հայրապետին և Մայր Աթոռին։
Սիրելի հայրենակիցներ,
կոչ եմ անում և խնդրում եմ ձեզ վաղը այցելել Էջմիածին, այցելել Մայր Աթոռ, մասնակցել ժամերգությանը և ձեր ներկայությամբ, ձեր մասնակցությամբ զորակցություն ու աջակցություն հայտնել Հայոց Հայրապետին և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն»։