Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ հունիսի 24-ին Թուրքիայում կայանալիք արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններից հետո երկրի իշխանությունը քրդական հարցի կարգավորման գործընթացի շուրջ նոր քաղաքականություն չի որդեգրելու։
Ըստ DHA-ի՝ Քալընը նշել է, որ նախագահի օրակարգում չկա նոր կարգավորման գործընթաց սկսելու հարց։
«Նախագահը պայքարում է, որպեսզի Թուրքիայի բոլոր քաղաքացինենը ապրեն հավասար իրավունքների պայմաններում։ Մեր քուրդ եղբայրները բոլորի նման Թուրքիայի հավասար քաղաքացիներ են։ Անցյալում եղած ժխտողական, ձուլման քաղաքականությունը Էրդողանի ղեկավարության օրոք վերացավ։ Մենք վճռականորեն շարունակելու ենք Քուրդիստանի բանվորական կուսակցություն խմբավորման դեմ պայքարը՝ մեր բոլոր քաղաքացիներին, այդ թվում՝ քրդերին այդ կազմակերպության ճնշումներից ու հարձակումներից փրկելու համար»,- ասել է նա։