|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը գրում է.
«Ուղիղ 2 տարի առաջ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանին ասում էր, որ նա չի պատկերացնում հանրապետությունում տիրող իրավիճակը։ Հիմա փաստորեն նույն բանն իր հետ է կատարվում։ Իրականության զգացման առկայության պարագայում նա կհասկանար, որ «ատելության» վրա սեփական ռեյտինգը պահելու ռեսուրսը սպառված է, իսկ այս պարագայում Վեհափառի՝ երկրում համերաշխության, մարդասիրության և քրիստոնեական արժեքներին հետևելու կոչը իր համար փրկօղակ կարող էր դառնալ։
Դատելով իր շրջապատի ու իր խոսնակի արձագանքից՝ սթափ դատելու ունակությունը իսպառ բացակայում է իշխանության վերին օղակներում, որը ներկա ճգնաժամի պայմաններում կարող է սպառնալ երկրի կայունությանն ու ազգային անվտանգությանը»։