կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-28 17:06
Քաղաքական

Հ. Թոփիկյանն ասպետաբար էր նվիրված խմբերգային արվեստին. Լիլիթ Գալստյան

Հ. Թոփիկյանն ասպետաբար էր նվիրված խմբերգային արվեստին. Լիլիթ Գալստյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Մահն այսքան մոտիկ, այսքան տարափով, ատելիորեն անխնա…

Համատարած ու բութ ցավերի ու գույժերի մեջ հրաժեշտի բառեր չեմ գտնում…Երեք բառ են պտտվուվ գլխիս մեջ՝ անմնացորդ ու լուսավոր ասպետ: Հարություն Թոփիկյանն անմնացորդ, ասպետաբար էր նվիրված խմբերգային արվեստին. Կոմիտաս, Եկմալյան, Կանաչյան ու Էդգար Հովհաննիսյան էր խնկարկում, մեր մաքրամաքուր տեսակի համար կենսական տարածքներ բացում:
Նույնքան լուսավոր ու անմնացորդ էր իբրև մարդ, ընկեր, մտավորական. շատ փնտրելի որակներ մեր ժամանակներում:
Պիտի հպարտանամ Թոփիկյանի/Թոփիկի/ հետ լուսավոր ու պարզ մարդկային բարեկամությամբ, մի քանի ծրագրեր գլուխ բերելով, պիտի մխիթարվեմ ու պիտի մխիթարվենք Հարություն Թոփիկայնի թողած ժառանգությամբ: Այդ ժառանգությունը մեզ զատում է ու շատ բարձրացնում, այդ թվում մեր քոչվոր հարևաններից…
Լույսերի մեջ, Թոփիկ ջան, վստահ եմ, քո հիմնած Երևանի կամերային երգչախումբը շարունակելու է գործդ»։
 
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 26-ին մահացել է հայ խմբավար, «Սեբաստացիներ» և ԵՊԿԵ գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Ժիրայրի Թոփիկյանը։