| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Երանի չէր` 1000-ական դրամ հավաքեինք տարիներ առաջ, և Արևմտյան Հայաստանը մերը կլիներ. լրագրողների հետ զրույցում ասաց գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը:
Ըստ նրա` 1000 դրամը սոսկ 1000 դրամ չէ, այն ավելին է, քան 1000 դրամը, այն, ըստ Տեր-Գուլանյանի, միավորում է ազգը մեկ գաղափարի շուրջ:
«Բոլորն էլ գնում են, չէ՞, սրճարան. մեկ սուրճը սրճարաններում արժե 1000 դրամ, թող յուրաքանչյուրը 1 գավաթ քիչ սուրճ խմի և այդ գումարը փոխանցի բանակին: Սա ազգային հետաքրքիր ելք էր ազգ-բանակ կապի ամրապնդման հարցում, և յուրաքանչյուրս պետք է մասնակից լինենք հայոց բանակի ձևավորմանը»,- ասաց Տեր-Գուլանյանը:
Նա նշեց նաև, որ այլ հարց է հասարակության վստահությունը, քանի որ մարդիկ ուզում են իրենց տված 1000 դրամի հետևից գնալ և վստահ լինել, որ այն, իրոք, հասցեատիրոջն է ասնում: «Այս գործընթացը պետք է շատ բաց ու թափանցիկ լինի, և եթե բաց լինի, վստահ եմ, որ չի գտնվի որևէ մեկը, ով չ ուզենա փոխանցել այդ 1000 դրամը»,- նշեց Տեր-Գուլանյանը:
Հարցին, թե չի՞ կարծում, որ մեր իշխանավորներն էլ պետք է իրենց մեքենաներն ու դղյակները վաճառեն ու օգնեն բանակին, պատասխանեց, որ, այո, շատ գեղեցիկ ժեստ կլիներ: