Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանը Թուրքիայի հետ որոշել է, անընդհատ կրակի տակ պահելով սահմանային գյուղերը, այնպես անել, որ մարդիկ հեռանան այնտեղից, բայց ժողովրդական մի լավ խոսք կա` ծոծրակներդ կտեսնեք. այսօր, անդրադառնալով վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, լրագրողներին ասաց գրող, հրապարակախոս Մերուժան-Տեր Գուլանյանը:
Ըստ նրա` այն, ինչ անում է Ադրբեջանը, մանրամասն ծրագրված է: «Ես երեկ չէ առաջին օրը տիկնոջս ասացի` զինվորական շորերս պատրաստի, ես պետք է գնամ սահման: Ես պետք է գնամ` ոչ թե ավտոմատը ձեռքիս վազելու, այլ տղաների կողքին լինելու, այլ ելք չկա: Իսկ որպես պատասխան Ադրբեջանին` անհրաժեշտ է ուղղակի գրավել այն կետերը, որտեղից կրակում են մեզ վրա. բարձունքը մերը պիտի լինի»,- ասաց Տեր-Գուլանյանը:
Հարցին, թե ինչն է խանգարում մեզ` նման քայլի դիմել, պատասխանեց, թե Հայաստանի պարկեշտությունը` պահպանել միջազգային պայմանագրերը: «Ես պատերազմի կոչ չեմ անում, ավելին` ես դեմ եմ պատերազմին: Մի բան էլ` մոռացեք` պատերազմ չի լինելու, Ադրբեջանն ուղղակի պատրաստ չէ դրան»,- ասաց գրողը:
Անվանի քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանն էլ նշեց, որ անհրաժեշտ է հակահարված տալ, քանի որ նրանք ցույց են տալիս, թե պատրաստ են պատերազմել, սակայն իրենք էլ գիտեն, որ այդպես չէ: «Ադրբեջանում գլխաքանակի վրա է դրված ամեն ինչ, էդ ազգը մի զորավար էլ չի տվել իր ունեցած-չունեցած պատմության ընթացքում: Ես չեմ ասում` պատերազմենք, բայց դիմացինին պետք է ասենք` մի հատ խելքդ գլուխդ հավաքիր: Չպետք է խեղճանալ»,- ասաց նա` հավելելով, որ այս պահերին մտավորականությունը պետք է ժողովրդի կողքին լինի: