|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Այսօր կայացած մամլո ասուլիսի ընթացքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն անդրադարձել է այն հարցին, թե ինչո՞ւ իրավապահ մարմինները չեն արձագանքել «Շիրակ» ֆուտբոլային ակումբի հետ կապված՝ առերևույթ պայմանավորված խաղ անցկացնելու փորձ կատարելու խնդրին:
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը նշեց, որ «Շիրակ» ակումբի վերաբերյալ ՀՖՖ կարգապահական կոմիտեի կողմից կայացված որոշման, դրա պատճառ հանդիսացած հանգամանքների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունից դեռևս մայիսի 8-ին ուղարկվել են Երևան քաղաքի դատախազություն, որտեղից ուղարկվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և քրեական գործ հարուցելու հիմքերը պարզելու նպատակով: