|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Երևանի թիվ 11 դպրոցի վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները ՀՀ դատախազությունից ուղարկվել են ՀՀ ոստիկանություն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը:
«Երևանի թիվ 11 դպրոցի վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները ՀՀ դատախազությունից ուղարկվել են ՀՀ ոստիկանություն՝ դրանցում նշված հանգամանքներն ստուգելու և ՀՀ քրեադատավարական կարգով ընթացքը լուծելու նպատակով»,-գրել է նա:
Այսօր Երևանի թիվ 11 դպրոցի աշակերտները և ծնողները բողոքի ակցիա են իրականացրել` պահանջելով տնօրեն Ռուզան Ազիզյանի հրաժարականը: