կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-27 10:33
Իրավական

Դատախազությունն ուսումնասիրում է Խաչատուրովի վերաբերյալ հրապարակումները. «Հայկական ժամանակ»

Դատախազությունն ուսումնասիրում է Խաչատուրովի վերաբերյալ հրապարակումները. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազությունը ուսումնասիրության առարկա է դարձրել ՀՀ պաշտպանության նախարարության ներկա և նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց վերաբերյալ մամուլում հրապարկված տեղեկությունները: Այս մասին armtimes.com-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրին գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հասցեագրված մեր հարցմամբ խնդրել էինք տեղեկություններ տրամադրել, թե արդյոք դատախազության կողմից ուսումնասիրվել է «mamul.am» կայքում հրապարկված թվով երեք հրապարակում: Դրանցից մեկը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, ներկայումս ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի կողմից ենթադրյալ հովանավորչության մասին էր, մյուսը՝ ՀՀ ՊՆ թիկունքի վարչության պետ Նորայր Յոլչյանի կողմից 3.5 մլն դոլարով ձեռք բերած բնակարանի և 600 հազար ԱՄՆ դոլարով գնած վերելակի մասին: Երրորդ հրապարակումը կրկին վերաբերել է Յուրի Խաչատուրովին: