|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Գործադուլին միացել եմ, համակրում եմ մեր ուսանողներին, ԿԳՄՍ նախարարության «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագիծը պետք է հետ կանչել և դնել համաժողովրդական քննարկման, ոչ թե սուս ու փուս, քողարկված անցկացնեն ու անուղղելի վնաս հասցնեն մեր ապագային. Yerkir.am-ի հետ զրույցում նշեց ԵՊՀ հայ գրականության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանը:
Ո՞վքեր են եղել գործադուլին դեմ քվեարկած երկու դասախոսները՝ հարցին, ԵՊՀ պրոֆեսորը պատասխանեց. «Գործադուլին դեմ քվերակած դասախոսներն ունեցել են որոշակի շահախնդրություններ, ես նրանց անունները չեմ էլ ուզում հիշել»:
Yerkir.am-ն ավելի վաղ գրել էր, որ դեմ արտահայտվող 2 դասախոսներից 1-ը ԵՊՀ գրականության տեսության և գրաքննադատության ամբիոնի դասախոս Ալվարդ Սեմիրջյանն է, ով նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի քրոջ հարսն է:
Հիշեցնենք՝ արդեն 7 օր է, ինչ տեղի է ունենում համաուսանողական բողոքի ակցիա: Ուսանողները հայտարարել են, որ պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, քանի որ նա անհամատեղելի է զբաղեցրած պաշտոնի հետ: