Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քննարկվում է ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանին ազատ արձակելու համար դատարան անձնական երաշխավորություն ներկայացնելու հարցը. Yerkir.am-ի թղթակցին հայտնեց Մալաքյան եղբայրների փաստաբան Գոռ Միքայելյանը։
Հարցին՝ քննարկվո՞ւմ է «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկը՝ ներկայացնել անձնական երաշխավորություններ Մալաքյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու համար, փաստաբանը պատասխանեց. «Շատերն են երաշխավորության պատրաստակամություն հայտնել, այդ թվում` ՀՖՖ-ն ու շատ այլ հեղինակավոր կազմակերպություններ ու անձինք։ Հիմա քննարկում ենք, թե ինչ ֆորմատով դա անենք, ում երաշխավորությունները ներկայացնենք»։
Հիշեցնենք, որ Մալաքյան եղբայրներին մեղադրանք էր առաջադրվել ՃՈ աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու, խուլիգանություն կատարելու համար։
Երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը, իսկ նրա եղբոր՝ Գոռ Մալաքյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը մերժվել էր։