|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Այսօր ՀՀ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի առաջին` կառավարության նիստն է: Օրակարգում ներառված է 15 հարց: Մինչ օրակարգին անցնելը Փաշինյանը խնդրեց գյուղատնտեսության նախարարին` զեկուցել Արմավիրի մարզում երեկ տեղի ունեցած կարկտահարության վերաբերյալ:
Գյուղնախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանը հայտնեց, որ օպերատիվ խումբ է մեկնել Արմավիր, որը պետք է տեղեկանա բոլոր մանրամասներին: «Վնասները մեծ չափերի չեն հասել, բայց կան այգիներ, որոնք վնասներ են կրել: Աշխատանքային խումբը կֆիքսի վնասների չափը»,- ասաց նա:
Փաշինյանը հարցրեց` առհասարակ, պրակտիկայում ինչպե՞ս են վարվել, վնասի չափը ֆիքսելուց հետո: Առաքելյանը պատասխանեց, որ սովորաբար գյուղացուն զիջում են հողի, ջրի հարկերը կամ սերմեր են տրամադրում, ավելին չի տրամադրվում պետության կողմից:
Փաշինյանը նշեց, որ այս թեմային կանդրադառնան անպայման, սակայն շեշտեց, որ գյուղացուն պետության կողմից աջակցությունը պետք է լինի ոչ թե ֆորմալ, այլ արդյունավետ, որ մարդիկ զգան, որ պետությունն իրենց կողքին է:
Վարչապետը հարցրեց նաև հակակարկտային համակարգի մասին, թե ինչու այն արդյունավետ չի աշխատում: Նշվեց, որ կան տարածքներ, որոնք դուրս են հակակարկտային ներազդեցության դաշտից: Մասնավորապես` մշակվող հողերի միայն 15 տոկոսն է հակակարկտային ներազդեցության դաշտում: