Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի խորհրդարանում Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Վահագն Ալեքսանյանը ամբիոնից հանել է Արցախի դրոշը, որն այնտեղ տեղադրել էր ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Հայերի մեծ մասի համար ժեստը աղաղակող է. թեման սկսեցին շահարկել ադրբեջանական սոցցանցերը։ Այս մասին իր թելեգրամյան ալիքում գրում է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծության ժամանակ վիրավորված ռուս ռազմական թղթակից Յուրի Կոտենոկը:
«Ընդդիմադիրներն այսօր գնացել են Արցախ՝ հանդիպելու տեղի պատգամավորների հետ, սակայն ռուս խաղաղապահները կանգնեցրել են նրանց Աղավնո գյուղի մոտ։ Պատգամավորներին թույլ չեն տվել մտնել Արցախ. Երեւանից խաղաղապահներին հայտնել են, որ պատվիրակությունը գնում է Արցախ՝ սադրանքների։
Ո՞վ է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահներին հանձնել ընդդիմադիրների ցուցակը. ո՞ւմ շահերից է բխում խաղաղապահների և հայ ընդդիմադիրների հարաբերություններում լարվածություն մտցնելը։
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները միտումնավոր ներքաշվել են Երևանում իշխանությունների և ընդդիմության միջև դիմակայության մեջ։ Շատ հեշտ էր մատների շարժումով պաշտպանել Ռուսաստանի Դաշնության զինվորականներին հայկական ներքաղաքական գզվռտոցներից՝ կանգնեցնելով ընդդիմությանը Արցախի ճանապարհին հայ սահմանապահների կողմից։ Բայց սլաքներն ուղղվել են հենց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների կողմը։
Փոքրիկ աղանդեր սորոսների հայկական խոհանոցում»,- գրել է նա: